«Հայաստանում ներառական, թվային և կանաչ ուղղվածությամբ բարձրագույն կրթության պատշաճ կառավարման և որակի համար գործունեության առանցքային ցուցանիշների (ԳԱՑ) ազգային շրջանակի ստեղծում» (KPI4HE) ծրագիրը նպատակ ունի բարելավելու բարձրագույն կրթության համակարգի կառավարումը, համալսարանների ռազմավարական պլանավորումը, որոնք նպաստում են որակյալ և ներառական, թվային և կանաչ ուղղվածությամբ բարձրագույն կրթությանը Հայաստանում՝ բարձրագույն կրթության գործունեության առանցքային ցուցանիշների ազգային շրջանակի (ԳԱՑԱՇ) մշակման և ներդրման, ինստիտուցիոնալ հետազոտությունների կառուցակարգերի զարգացման և պլանավորման ծառայությունների գործարկման և հաստատությունների հավատարմագրման պետական չափանիշների վերանայման միջոցներով՝ համաձայն ԳԱՑԱՇ-ի:
Ծրագրի առանցքային դրույթներն են ազգային և ինստիտուցիոնալ վարչակազմի, որոշումներ կայացնողների, դասավանդողների և հետազոտողների կարողությունների զարգացումը՝ ԳԱՑԱՇ-ին ինտեգրելու կայուն զարգացման նպատակներին համապատասխան՝ որպես բարձրագույն կրթության կառավարման և համալսարանական կառավարման պրակտիկայի, ռազմավարական պլանավորման, կառավարման և որակի ապահովման գործիք:
Ակնկալվում է, որ «Էրազմուս+» ծրագրի ֆինանսավորման ավարտից հետո ծրագրի շարունակականությունը կապահովեն.
1. բարձրագույն կրթության կառավարման, համալսարանական ռազմավարական պլանավորման, կառավարման և որակի բարելավման համար ինստիտուցիոնալ հետազոտությունների կառուցակարգերի զարգացման եվրոպական փորձի ուսումնական փաթեթի կիրառում թվայնացման և կանաչ անցման համատեքստում:
2. Ներգրավված հաստատություններից ռազմավարական պլանավորման, տեղեկատվական համակարգի կառավարման, որակի ապահովման, կրթական և վարչական կառավարման համար անձնակազմի վերապատրաստում:
3. Բարձրագույն կրթության ԳԱՑԱՇ և դրա թվային հարթակի ստեղծում, որը աջակցելու է Հայաստանում ներառական, թվային և կանաչ բարձրագույն կրթության անցմանը:
4. Ներգրավված հաստատության կարիքներին, առաքելությանը և նպատակներին համապատասխան ԳԱՑԱՇ-ի կիրառման ինստիտուցիոնալ հետազոտությունների կառուցակարգերի իրականացման գործառնական ուղեցույցների կիրառում:
5. Գործառնական ինստիտուցիոնալ հետազոտություններ և պլանավորման ծառայություններ բարձրագույն ուսումնական հաստատություններում ներգրավված անհրաժեշտ ենթակառուցվածքներով և կանոնակարգերով:
6. Ներգրավված բուհում փորձնական ինստիտուցիոնալ հետազոտությունների կառուցակարգերի և ռազմավարական պլանավորման միջոցառումների հաշվետվությունների ներկայացում:
7. Վերանայված և ընդունված պետական հաստատությունների հավատարմագրման պետական չափանիշները՝ համաձայն ԳԱՑԱՇ-ի:
Ծրագրից ակնկալվող արդյունքներ
Ինստիտուցիոնալ մակարդակ - Ինստիտուցիոնալ հետազոտությունների կառուցակարգերի ընդլայնված իրավասություններով պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմի ապահովումը՝ թվայնացման և կանաչ անցման ունակությամբ՝ ֆունկցիոնալ ծառայությունների և ԳԱՑ-ի մի շարք համապատասխան ինստիտուցիոնալ տվյալների հավաքագրման, վերլուծության և օգտագործման հիման վրա ամենօրյա կառավարման և ռազմավարական պլանավորման, մոնիտորինգի և վերահսկման, որակի գնահատման և որոշումների կայացման պայմանների ստեղծման, համալսարանի արդյունավետ և կանաչ գործունեության և զարգացման աջակցության համար:
Ազգային մակարդակ - Բարձրագույն կրթության ԳԱՑԱՇ-ը, ԳԱՑԱՇ-ին աջակցող թվային հարթակի և ԳԱՑԱՇ-ին համապատասխան հաստատությունների հավատարմագրման վերանայված պետական չափանիշների ներդրումը՝ որպես բարձրագույն կրթության համակարգի ներառական, թվային և կանաչ բարձրագույն կրթության արդյունավետ կառավարման գործիքներ:
Եվրոպական մակարդակ - Փորձի փոխանակումը, ցանցերի ստեղծումը և ներգրավված գործընկերների միջև երկարաժամկետ համագործակցության խթանումը՝ համապատասխան ԵՄ չափանիշներին՝ նպաստելով Հայաստանի բուհերի ինտեգրմանը Եվրոպական բարձրագույն կրթական տարածքին: