«IATEFL»-ը (Անգլերենը որպես երկրորդ օտար լեզու դասավանդող ուսուցիչների ասոցիացիա) համաշխարհային հարթակ է, որն արդեն տարիներ շարունակ հնարավորություն է տալիս ուսուցիչներին զարգանալու, փորձի փոխանակում իրականացնելու և սովորելու միմյանցից։
2025 թվականի «IATEFL» միջազգային կոնֆերանսը, որը տեղի ունեցավ Էդինբուրգում, հավաքել էր ավելի քան 2,000 մասնագետի աշխարհի 100 երկրներից։ Կոնֆերանսում ներկայացվեց նաև «KP14HE» նախագիծը, որի վերաբերյալ տեղեկատվական թերթիկները ներկայացվել էին Փարիզի Դա Վինչի բարձրագույն ուսումնական հաստատության աջակցությամբ։
Դա Վինչին կոնֆերանսի մասնակիցներին բաժանել էր ավելի քան 1,100 թռուցիկ և անցկացրել երեք տեղեկատվական հանդիպում՝ շեշտադրելով նախագծի հիմնական ցուցանիշները։ Այս ներկայացումները մեծ հետաքրքրություն էին առաջացրել՝ հավաքելով 112 մասնակից։
«IATEFL 2025»-ը հիանալի հարթակ էր ևս մեկ անգամ մասնակիցներին ներկայացնելու «KP14HE» նախագծի նշանակությունն ու հիմնական նպատակը։