«Հայաստանում ներառական, թվային ու կանաչ ուղղվածությամբ բարձրագույն կրթության պատշաճ կառավարման և որակի գործունեության առանցքային ցուցանիշների (ԳԱՑ) ազգային շրջանակի ստեղծում» (KPI4HE) ծրագիրը նպատակ ունի բարելավելու բարձրագույն կրթության համակարգի կառավարումն ու համալսարանների ռազմավարական պլանավորումը, որոնք նպաստելու են որակյալ ու ներառական, թվային ու կանաչ ուղղվածությամբ բարձրագույն կրթությանը Հայաստանում՝ բարձրագույն կրթության գործունեության առանցքային ցուցանիշների ազգային շրջանակի (ԳԱՑԱՇ) մշակման և ներդրման, ինստիտուցիոնալ հետազոտությունների կառուցակարգերի զարգացման ու պլանավորման ծառայությունների գործարկման և հաստատությունների հավատարմագրման պետական չափանիշների վերանայման միջոցներով՝ համաձայն ԳԱՑԱՇ-ի:
Ծրագրի առանցքային դրույթը ազգային և ինստիտուցիոնալ վարչակազմի, որոշումներ կայացնողների, դասավանդողների ու հետազոտողների կարողությունների զարգացումն է՝ ԳԱՑԱՇ-ին ինտեգրելու կայուն զարգացման նպատակներին համապատասխան՝ որպես բարձրագույն կրթության կառավարման և համալսարանական կառավարման պրակտիկայի, ռազմավարական պլանավորման, կառավարման և որակի ապահովման գործիք: